«Հրազդանի» վերանորոգումից հետո այնտեղ կանցկացվեն նաև ատլետիկայի մրցումներ![]() 6 ապրիլի 2012 - 16:22 AMT PanARMENIAN.Net - «Հրազդան» մարզադաշտի տերը ժողովուրդն է, մենք ընդամենը ղեկավարում ենք այն և որոշակի իրավունքներ ունենք, այդ թվում նաև համերգներ և այլ միջոցառումներ անցկացնել»,- ասել է «Հրազդան» ստադիոնի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը: Աղաբաբյանը նշել է, որ ստադիոնում ընթացող վերանորոգման համար իրենք ևս ներդրումներ են արել, սակայն դա շատ փոքր գումար է ՀՖՖ տրամադրած գումարի համեմատ. « Ֆեդերացիան անում է ամեն ինչ, որ ստադիոնը համապատասխանի ՈւԵՖԱ-ի պահանջներին և կարողանա անցկացնել միջազգային հանդիպումներ: Վերանորոգումից հետո հնարավորություն կստեղծենք, որ ստադիոնում անցկացվեն նաև ատլետիկայի մրցումներ»,- ասել է նա: Աղաբաբյանը անդրադարձել է նաև ստադիոնի տարհանման գոտում կառուցվելիք առևտրի կենտրոնին: Նա ընդգծել է, որ կառուցման հետ կապված քննարկումները տեղի կունենան մայիսին: «Անգամ եթե այդ շինությունը կառուցվի, կանենք այնպես, որ ստադիոնի հետ կապված նորմերը պահպանվեն: Առևտրի կենտրոնի կառուցման դեպքում բազմաթիվ մարդիկ աշխատանք կունենան»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |