ԱԺ-ում քննարկել են ընտրությունների մոնիտորինգի աշխատանքային խմբի ստեղծումը 6 ապրիլի 2012 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Արձագանքելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի առաջարկ-նամակին` ապրիլի 6-ին ՀՀ խորհրդարանի ղեկավարին կից ընտրական գործընթացների և «Ընտրական օրենսգրքի» կիրարկման մոնիտորինգային աշխատանքային խումբ ստեղծելու նպատակով ԱԺ-ում հրավիրված հավաքին մասնակցեցին ընտրապայքարին մասնակցող խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների հայաստանյանառաքելությունների ներկայացուցչությունները: Այս մասին հաղորդում է խորհրդարանի մամուլի ծառայությունը: Բացելով հանդիպումը և ներկայացնելով աշխատանքային խմբի առաքելությունը` Նիկոյանը մասնակիցներին հորդորեց ի սկզբանե լինել միմյանց նկատմամբ հանդուրժող, ապահովել աշխատանքային ներդաշնակ մթնոլորտ, ինչը մասնակից յուրաքանչյուր կողմին հնարավորություն կտա անկաշկանդ ներկայացնել իր մոտեցումները,դիրքորոշումները, առաջարկները:«Իմ նպատակն է, որ ապահովվեն մասնակից բոլոր կողմերի հավասարներկայացվածությունն ու մասնակցությունը»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահը: Հանդիպմանը որոշում կայացվեց, որ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեցող հասարակական կազմակերպություններին, իրենց իսկ` ՀԿ-ների ներկայացուցիչների առաջարկով, խմբում կներկայացնեն իրենց կողմից ընտրված երեք կազմակերպությունները` դարձյալ մեկական մասնակցով: Վերջիններս օժտվածկլինեն նույն լիազորություններով, ինչ քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիների մասնակցության միասնական կարծիքը ներկայացրեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ ԿարելՀոստրան. որոշվել է, որ միջազգային կազմակերպությունները խմբի աշխատանքներին կմասնակցեն դիտորդի կարգավիճակով: Որոշվեց, որ նիստերի նախագահությունը կիրականացվի հաջորդաբար` ըստ այբբենական կարգի: Ինչ վերաբերում է աշխատանքային խմբի գործունեության խնդիրների ու նպատակների վերջնական ձևակերպումներին, ապա հավաքի մասնակիցները որոշեցին մեկ անգամ ևսեղած առաջարկները քննարկել իրենց կուսակցություններում և կազմակերպություններում ու վերջնական տարբերակը հաստատել աշխատանքային խմբի հաջորդ նիստում: Հանդիպման մասնակիցների թվում էին Բարգավաճ Հայաստան, Ժառանգություն, ՀՅԴ, Հայաստանի դեմոկրատական,Հայաստանի կոմունիստական, Հայաստանի հանրապետական, Միավորված հայեր, Օրինաց երկիր կուսակցությունների, Արմավիրի զարգացման կենտրոն, Սիվիլիթաս հիմադրամ,Քաունթերփարթ ինթերնեշնլ Արմենիա, Հանրային լրագրության ակումբ, Հասարակական երկխոսությունների և նախաձեռնությունների կենտրոն, Գործընկերություն և ուսուցումհասարակական կազմակերպությունների, ԱՄՆ դեսպանատան, ԵՄ, ԵԱՀԿ, ԵԽ, ԱՄՆ ՄԶԳ, Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-իներկայացուցիչները: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ |