Մոլդովայի կողմից Հայաստանին զենք վաճառելու գործարքով կզբաղվի մոլդովական գլխավոր դատախազությունը

Մոլդովայի կողմից Հայաստանին զենք վաճառելու գործարքով կզբաղվի մոլդովական գլխավոր դատախազությունը

PanARMENIAN.Net - Հայաստանին մոլդովական սպառազինության խմբաքանակ վաճառելու գործարքը, որն անցած տարվա աշնանը սկանդալ էր առաջացրել, անցկացվել է կոպիտ խախտումներով: Նման եզրակացության են հանգել հատուկ խորհրդարանական հանձնաժողովի անդամները, ովքեր հետաքննել են պայմանագիր կնքելու հանգամանքները: Մոլդովայի խորհրդարանն ապրիլի 5-ի նիստում որոշում է կայացրել հետաքննության նյութերը հանձնել գլխավոր դատախազություն, հաղորդում է «Կոմերսանտ.ՄԴ»-ն:

Մոլդովայի ազգային բանակի կողմից սպառազինություններ վաճառելու մասին հայտնի է դարձել 2011-ի սեպտեմբերին: Այդ ժամանակ ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Լիբիայից հանրապետություն է թռչել Իլ-76 ինքնաթիռ, որն այնուհետև զենքի բեռով մեկնել է անհայտ ուղղությամբ: Ավելի ուշ պարզ է դարձել, որ այն ուղորդվել է Հայաստան: Պաշտոնական Քիշնևը խոստովանել է զենքի վաճառքի փաստը, սակայն մոլդովական ղեկավարությունը նշել է, որ դրա շահագործման ժամկետը սպառված է եղել: Ինչպես հաղորդվել է, մոլդովական կողմը պայմանագիր է կնքել 60 տոննա զենք և զինամթերք առաքելու մասին:

Այդ գործարքում որպես միջնորդ է հանդես եկել լատվիական Latspeceksports ընկերությունը: Ապրիլի 5-ին մոլդովական խորհրդարանի հանձնաժողովի եզրակացությունում ասվում է, որ զենքն այդ ֆիրմայում իրացվել է առանց մրցույթ անցկացնելու: Բացի դրանից, ակտիվների վաճառքի հարցերով կառավարական հանձնաժողովը, որը պայմանագիր է կնքել, չի ունեցել դրա համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև Latspeceksports-ը:

Խորհրդարանական հանձնաժողովի հետևության համաձայն, գործարք կնքելիս խախտումներ են թույլ տվել էկոնոմիկայի նախարար Վալերի Լազերը, ով թույլ է տվել պայմանագրեր կնքել վերջնական օգտագործողի հավաստագրի բացակայության դեպքում, պաշտպանության նախարար Վիտալի Մարինուցան, ով թույլ է տվել բանակցություններ կազմակերպել ոչ լիազոր անձանց հետ և տեղեկատվության ու անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Վալենտին Դեդյուն, ով մակերեսային է վերլուծել սպառազինություններ վաճառելու մասին գործը:

Ինչպես հայտարարել է նիստի ժամանակ խորհրդարանի խոսնակ Մարիան Լուպուն (նա այդ իրադարձությունների ժամանակ եղել է նախագահի պաշտոնակատարը), նա, ինչպես նաև վարչապետն այդ գործարքի մասին իմացել են դրա կնքումից հետո:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---