ՀՀ ոստիկանություն. Հայաստանի ընտրական ռեգիստրում գրնացված է 2 485 739 ընտրող![]() 6 ապրիլի 2012 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Ըստ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի` Հայաստանում Հանրապետության ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը, յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թվի նշմամբ: Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է` 2.482.739, որից այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրականտեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 74 ընտրող, հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունը: Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցելու են 8 քաղաքական կուսակցություններ« ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, Հայաստանի դեմոկրատական «Ժառանգություն» կուսակցությունը, Կոմկուսը, «Միացյալ հայեր» կուսակցությունը, և մեկ նախընտրական բլոկ« ի դեմս ընդդիմադիր ՀԱԿ-ի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |