Էդուարդ Շարմազանով. 20-րդ դարում էլ եղան Վարդան Մամիկոնյաններ![]() 6 ապրիլի 2012 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Այսօր կառավարության նիստերի դահլիճում կայացավ Ազատամարտի վետերանների միության (ԱՎՄ) հինգերորդ հերթական համագումարը: Համագումարում քննարկվեցին ԱՎՄ օրակարգային մի շարք հարցեր:Մեկ րոպե լռությամբ Հայրենական և Արցախյան պատերազմների վետերանների հիշատակը հարգելուց հետո համագումարը համարվեց բացված: Համագումարին մասնակցում էր ԱՎՄ մայրաքաղաքային և մարզային կառույցների անդամենրի մեծ մասը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: ԱՎՄ նախագահ Համլետ Հովսեփյանը ներկաներին փոխանցեց ՀՀ նախագահի ուղերձը համագումարի մասնակիցներին: Նա ներկայացրեց նաև իր զեկույցը, որտեղ մատնանշում էր հայ իրականության մեջ առկա մի շարք խնդիրներ, անդրադառնալով ազատամարտիկներին նա ասաց, որ այսօր Հայաստանում նրանք դարձել են սոցիալապես անապահով խավ: Ներկաներին ողջունեց նաև Էդուարդ Շարմազանովը, ով կարևորեց ազատամարտիկների դերը երիտասարդ սերնդի դաստիարակության գործում: Նա ասաց. «Դուք ապացուցեցիք, որ 20-րդ դարում էլ եղան Վարդան Մամիկոնյաններ: Մեր ժամանակի հերոսները ոչ թե պետք է լինեն զոռբաները այլ դուք»: Ելույթներից հետո համագումարը անցավ իր աշխատանքային օրակարգին` լսելով մարզերի և մայրաքաղաքի ներկայացուցիչների զեկույցները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |