Մոսկվան, ինչպես և Երևանը, ամենախոցելին է հուշարձանների պահպանության առումով 6 ապրիլի 2012 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի և Հայաստանի մայրաքաղաքները ամենախոցելին են հուշարձանների պահպանության առումով, ասում են հայ և ռուս մասնագետները: Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը «Մշակութային ժառանգության պահպանությունը Երևանի և Մոսկվայի օրինակով» թեմայով կլոր սեղանից առաջ PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց, որ իրավական առումով Երևանն ու մարզերը հավասար են հուշարձանների պահպանման գործում, բայց մայրաքաղաքն ավելի մեծ ուշադրության կարիք ունի: «Երևանն ամենաակտիվ քաղաքաշինական գոտին է, և հուշարձանների առումով ամենախնդրահարույցը: Հողն ամեն տեղ տարբեր գին ուն: Շիրակում կամ Լոռիում հողը մեծ արժեք չունի, և հուշարձանները պահպանելը հեշտ է: Երևանի տարածքում մեծ ջանքեր են պետք, հուշարձանները պահպանելու համար», ասաց Սիմոնյանը: Մոսկվայի մշակութային ժառանգության պահպանման դեպարտամենտի Մշակութային ժառանգության օբյեկտների պետական հաշվառման վարչության պետի տեղակալ Միխայիլ Իվանովն էլ իր հերթին ասաց. «Մոսկվան նույնպես շատ խոցելի քաղաք է. Դա մի քաղաք է, որտեղ շատ դինամիկ կերպով զարգանում է քաղաքաշինությունը, միշտ շինություններ, ճանապարհներ կառուցելու կարիք կա: Այդ ժամանակ կոնֆլիկտ է առաջանում, երբ հուշարձանը հայտնվում է նոր ճանապարհի, նոր թաղամասերի շինարարության ճանապարհին»: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար է նշանակվել փոխնախարար Քանիին Նա այդ պաշտոնում կփոխարինի վթարից զոհված Աբդոլլահիանին Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին Team Solutions-ը հանդիսանում է Թիմ ընկերությունների խմբի մաս Մարությանը պատրաստ է հանդիպել Բագրատ սրբազանին՝ դրական է գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այլևս անելիք չունեն և պետք է հեռանան Ավինյան․ Ինչո՞ւ են ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել Կա ասֆալտապատման միջին նորոգման ծրագիր, որը պատրաստվում են սկսել հունիսի 1-ից |