«Սփյուռք ամառային դպրոց»-ում դասընթացներն ընթանալու են հինգ ուղղություններով![]() 6 ապրիլի 2012 - 19:05 AMT PanARMENIAN.Net - «Սփյուռք ամառային դպրոց», Գրողների համահայկական VI համաժողով, «Լատինական Ամերիկայի կրթամշակութային կյանքին աջակցություն» ծրագիր և այլ ընթացիկ հարցեր էին այօր ներկայացված ՀՀ սփյուռքի հերթական նիստի օրակարգում: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից` ՀՀ սփյուռքի նախարարին առընթեր ատյանի հերթական նիստին Համահայկական ծրագրերի վարչության պետ Ա. Մխիթարյանը ներկայացրել է «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրը: ՀՀ սփյուռքի նախարարության կողմից ստեղծվող այս դպրոցը հիմնված է Երևանի պետական համալսարանի բազայի վրա և ՀՀ կառավարության 2012թ. գերակա խնդիրներից է: Ամառային դպրոցում դասընթացներն ընթանալու են հինգ ուղղություններով` հայոց լեզվի արագացված ուսուցում, ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վերապատրաստում, կրթօջախների տնօրենների, կազմակերպիչների և ուսուցիչների վերապատրաստում, սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դպրոց, Սփյուռքի լրագրողների վերապատրաստում: Դպրոցն իր աշխատանքները կազմակերպելու է հունիսի 25-ից օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում: Ապրիլի 18-23-ը «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում իրականացվելիք Գրողների համահայկական VI համաժողովին կմասնակցի 72 գրող` 40-ը` Սփյուռքից` 18 երկրից` ԱՄՆ-ից, Լիբանանից, Սիրիայից, Իրանից, Թուրքիայից, Շվեյցարիայից, Իսպանիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Արգենտինայից, Իսրայելից, Վրաստանից, Ռուսաստանից, Ռումինիայից, Ֆրանսիայից, Անգլիայից, Կանադայից և Աբխազիայից, 20-ը` Հայաստանից, 10-ը`Արցախից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |