«Ակադեմիա» պատկերասրահում կբացվի Լեո Լեոյի անհատական ցուցահանդեսը 6 ապրիլի 2012 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 10-19-ը «Ակադեմիա» պատկերասրահում տեղի է ունենալու գեղանկարիչ Լեո Լեոյի (Լևոն Վարդանյան) անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կրում է «Երջանկության մեդիտացիա» խորագիրը: Լեո Լեոն (Լևոն Վարդանյան) ծնվել է 1971 թ-ին Երևանում: 1990-1996 թթ-ին սովորել է Երևանի պետական գեղարվեստական ակադեմիայի գեղանկարի բաժնում: 1998 թ-ից անդամակցում է Նկարիչների միջազգային ֆեդերացիային և Ռուսաստանի նկարիչների միությանը: 2008 թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Ցուցադրվել է «Դալան» արվեստի պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի նկարիչների միությունում, ինչպես նաև Մոսկվայում և Պրահայում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |