Վահան Հովհաննիսյանը մտադիր չէ բացահայտել Իլհամ Ալիևի խոսքերի համար ներողություն հայտնած ադրբեջանցիներին 6 ապրիլի 2012 - 19:15 AMT PanARMENIAN.Net - «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը մեկնաբանել է «Եվրանեսթում» ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովի դիմումը «Եվրանեսթ» ԽՎ ղեկավարությանն ու Եվրախորհրդարանին: Սուլեյմանովը պնդում է Բաքվում «Եվրանեսթ» ԽՎ նստաշրջանի վերաբերյալ իբր կողմնապահ կարծիքների մասին, որոնք հնչեցրել են Հայաստանի պատվիրակության անդամները: Մասնավորապես, Սուլեյմանովի դժգոհությունն առաջ են բերել այն խոսքերը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սկանդալային ելույթից հետո ադրբեջանցի պատգամավորները մոտեցել են հայ գործընկերներին և ներողություն խնդրել իրենց նախագահի խոսքերի համար: «Նա կարող է հանգիստ լինել, ես նրան նկատի չունեի... Ես` որպես անհատ, կատարել եմ այդ հայտարարությունը, և ես պատասխանատու եմ իմ խոսքերի համար, բայց ես երբեք չեմ ասի, թե կոնկրետ որ պատգամավորն է մեզ դիմել: Ես անգամ չեմ ասի, թե որ եվրոպական պատգամավորները, ովքեր տասնյակներով նույն բանն էին ասում, քանի որ դա մասնավոր զրույց էր»,- հայտնել է «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավարը PanARMENIAN.Net ի թղթակցին: «Ես կարող եմ ասել, որ նման մասնավոր զրույց եղել է, դա իմ իրավունքն է: Թե ում հետ, իրավունք ունեմ չասելու: Ես չեմ հատի էթիկայի այդ սահմանը, ես նրանց նախագահի նման չեմ»,- հավելել է հայկական պատվիրակության ղեկավարը: Ինչ վերաբերում է հարցին այն մասին, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ ադրբեջանական կողմի քայլերը, ապա Հովհաննիսյանը պատասխանել է. «Դա ինձ, անկեղծ ասած, չի հետաքրքրում: Նրանք ի՞նչ կարող են անել` զգուշացնե՞լ մեզ: Թող փորձվեն»: Ապրիլի 3-ին Բաքվում կայացած «Եվրանեսթի» ԽՎ ընդլայնված նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թույլ տվեց իրեն հայերին անվանել «ֆաշիստներ»: Այդ հայտարարությունը վրդովեցրեց հայկական պատվիրակությանը, որն այն անվանեց ոչ կոռեկտ ու դիվանագիտական նորմերից դուրս: Իր դժգոհությունը հայտնեցին նաև մյուս պատվիրակությունները: «Եվրանեսթի» անդամներ են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |