6 ապրիլի 2012 - 21:29 AMT
Փոփ-դիվա Մադոննան մտադիր է համերգներով հանդես գալ Սիրիայում և Իրանում

Մայիսի 29-ին ամերիկյան փոփ-դիվա Մադոննան համերգով հանդես կգա Թել Ավիվում: Դրանից հետո երգչուհին մտադիր է մեկնել Իրան և Սիրիա, գրում է MIGNews-ը` հղում կատարելով Hollywood Reporter հրատարակությանը:

Մադոննայի մենեջեր Գայ Օսիրիի խոսքով` Մադոննան երջանիկ կլիներ ելույթ ունենալ Իրանում, ինչպես նաև համերգային շրջագայության մեկնել Սիրիա, Եգիպտոս և Լիբանան: Մենեջերը մատնանշել է ծանր իրադրությունը տարածաշրջանում` հավելելով, որ ներկա պահին դա պարզապես անհնար է:

Դրա հետ մեկտեղ Օսիրին հայտնել է, որ եթե Մադոննան վճռի այցելել այդ երկրներ, նրան ոչինչ չի կանգնեցնի:

«Եթե մենք պարզապես նամակ ստանանք, որում այս կամ այն երկրի կառավարությունը տեղեկացնի մեզ, որ այժմ վատ ժամանակ է համերգների համար, նա միևնույն է կմեկնի: Այդ կինը լուրջ է: Նա ոչինչ չեղյալ չի հայտարարում»,- ասել է երգչուհու մենեջերը: