«Լավագույն կին գործատու» է ճանաչվել Տավուշի մարզը ներկայացնող Ֆլորա Անտոնյանը![]() 6 ապրիլի 2012 - 21:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցած վարչապետին կից կանանց խորհրդի նիստի ընթացքում շնորհավորել է բոլոր կանանց մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: «Կանայք մշտապես մեր կյանքում զբաղեցրել են առանձնահատուկ տեղ և ավանդաբար հայ տղամարդը ընդգծված հարգալից վերաբերմունք է ունեցել կնոջ և մոր նկատմամբ: Համոզված եմ, որ սա մեր հասարակության հարաբերական առավելությունն է, և մենք պարտավոր ենք այս ավանդույթը պահպանել ու ժառանգաբար հաղորդել մեր ապագա սերունդներին: Այդպիսի վերաբերմունքը կանանց նկատմամբ ուժեղացնում է մեր ազգին և պետությանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը պատվոգրեր է հանձնել տարբեր անվանակարգերում անցկացված մրցույթների հաղթողներին: Մասնավորապես, «Լավագույն կին գործատու» է ճանաչվել Տավուշի մարզը ներկայացնող Ֆլորա Անտոնյանը, երկրորդ տեղն զբաղեցրել է Լոռու մարզից Կարինե Ղուկասյանը, իսկ երրորդը տեղը՝ Սուսաննա Մինասյանը: Այս անվանակարգում անցկացված մրցույթին մասնակցել են 64 կին գործարարներ: Լավագույններն ընտրվել են` հաշվի առնելով տարբեր չափորոշիչներ: «Լավագույն կին նախաձեռնող» անվանակարգում մրցույթին մասնակցել է 24 գործարար: Մրցույթի արդյունքներով առաջին հորիզոնականն է զբաղեցրել Գեղարքունիքի մարզից Լիաննա Ալավերդյան, 2-րդ տեղը` Շիրակի մարզից Կարինե Մկրտչյանը, 3-րդ տեղը` Արմենուհի Խաչատրյանը: «Մարզի կին բարեգործ» անվանակարգում անցկացված մրցույթին ներկայացվել էր մասնակցության 5 հայտ: Այս անվանակարգում հաղթողներ են ճանաչվել Տավուշի մարզից՝ Անուշ Ծատուրյանը և Գեղարքունիքից՝ Օֆելյա Կարապետյանը: «Կին արտադրողի լավագույն ապրանքանիշը» անվանակարգում մրցանակաբաշխությանը մասնակցության հայտ էին ներկայացրել 10 գործարարներ: Առաջին տեղն զբաղեցրել է Երևանից Ջուլիետա Դանիելյանը, 2-րդ տեղը՝ կրկին Երևանից Լիդա Սարգսյանը, իսկ 3-րդ հորիզոնականը՝ Հրադանից Լյուդմիլա Հովհաննիսյանը: «Լավագույն քաղաքապետ` գենդերային խնդիրների լուծման ուղղությամբ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արարատի մարզի Արարատ քաղաքային համայնքի ղեկավար Աբրահամ Բաբայանը, 2-րդ և 3-րդ տեղերն զբաղեցրել են, համապատասխանաբար, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը և Սևանի քաղաքապետ Գևորգ Մալխասյանը: «Լավագույն գյուղապետ` գենդերային խնդիրների լուծման ուղղությամբ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավար Սերյոժա Վարդանյանը, 2-րդ տեղն զբաղեցրել է՝ Սյունիքի մարզի Շրվենանց համայնքի ղեկավար Արմինե Մանուկյանը, իսկ 3-րդ տեղը՝ Գեղարքունիքի մարզի Ջաղացաձոր համայնքի ղեկավար Մանվել Մինասյանը: Տիգրան Սարգսյանը նշել է, որ նման մրցույթով ներդրվում է գեղեցիկ ավանդույթ: «Ուրախ եմ, որ այս նախաձեռնությունը ներկայացվել է վարչապետին կից կանանց խորհրդի կողմից, ինչը դրական արձագանք է ստացել: Այսպիսով խրախուսվում է կանանց ակտիվությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարը շնորհավորել է բոլոր մրցանակակիրներին և հույս հայտնել, որ կանայք մշտապես իրենց արժանի տեղը կզբեղեցնեն հանրության շրջանում:
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |