Սամվել Բալասանյան.Հայ կինը մեր ազգի հարատևման երաշխավորներից մեկն է![]() 7 ապրիլի 2012 - 11:02 AMT PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյան շնորհավորել է կանանց ու աղջիկներին Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես ասվում է. «Ի սրտե շնորհավորում եմ մեր կանանց և աղջիկներին Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Սիրելի կանայք, մեր հինավուրց պատմությանն ապացուցել է, որ դուք եղել և այսօր էլ շարունակում եք մնալ մեր ազգի հարատևման երաշխավորներից մեկը, իսկ սքանչելի այս տոնը լավ առիթ է կրկին մատուցելու ձեզ մեր մեծարանքն ու երախտագիտությունը»: «Հոգատար մայր, քույր, անհրաժեշտության դեպքում, նաև ազգի ֆիզիկական գոյատևման համար զենքը ձեռքին պայքարող ու աշխարհում ամենագեղեցիկը. Սա է ձեր կերպարն ու նկարագիրը: Կրկին շնորհավորում եմ մեր կանանց Ապրիլի 7 ը: Թող, որ ձեր հարկերի տակ մշտապես իշխեն ջերմությունն ու ընտանեկան երջանկությունը»,-ասվում է ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի ուղերձում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |