ՄԱԿ գլխավոր քարտուղարը դատապարտել է բռնության աճը ռազմական գործողությունների դադարից առաջ![]() 7 ապրիլի 2012 - 11:07 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը խստորեն քննադատել է բռնության աճը Սիրիայում: Նյու Յորքում տարածված հայտարարության համաձայն, ափսոսանք է հայտնվում «անմեղ խաղաղ բնակիչների» վրա շարունակվող հարձակումների վերաբերյալ, չնայած նրան, որ երկրի իշխանությունները խոստացել էին բնակելի թաղամասերից հեռացնել ծանր ռազմատեխնիկան: Ապրիլի 10-ին երկրում պետք է հրադադար հաստատվի, հիշեցնում է dpa գործակալությունը: Սակայն, դիվանագետները կասկածում են դրանում, վկայակոչելով այն հանգամանքը, որ նախորդ անգամ Դամասկոսի ռեժիմը խախտեց խոստումը: Զորքերը դուրս բերելուց մի քանի օր առաջ Սիրիայի իշխանությունները ուժեղացրել են հարձակումներն ընդդիմության դեմ, նշում է «Ռոյթերս» գործակալությունը: Ըստ ապստամբների, միայն ուրբաթ օրը գնդակոծությունների արդյունքում 27 մարդ է սպանվել: Աճում է փախստականների հոսքը, ըստ պաշտոնական տվյալների, 2800 մարդ հատել է թուրք-սիրիական սահմաը: Ինչպես նշել է Պան Գի Մունը, զանգվածային խախտումների համար պատասխանատվություն է կրում Դամասկոսի ռեժիմը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |