Օբաման համաձայնվել է ընդունել Իրանի միջուկային ծրագիրը, եթե այն խաղաղ լինի![]() 7 ապրիլի 2012 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան The Washington Post թերթը գրել է, որ ԱՄՆ նախագահը համաձայնվել է ճանաչել Իրանի միջուկային ծրագիրը, եթե այն խաղաղ լինի: Ըստ թերթի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է, որ եթե Իրանն ապացուցի, որ չի ձգտում միջուկային զենք ստեղծել, Ամերիկան կճանաչի Իրանի «խաղաղ ատոմը»: «Օբաման դա ասել է իր ուղերձում, որ բանավոր կերպով Իրանին է փոխանցվել Թուրքիայի վարչապետի միջոցով»,-գրում է թերթը: Իրանը բազմիցս է հայտարարել, որ իր ծրագիրը խաղաղ բնույթ է կրում: ՄԱԳԱՏԷ-ն իր զեկույցներում բազմիցս է հայտնել, որ Իրանի միջուկային ծրագրում շեղումներ չկան: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |