Հունաստանը հաջորդ շաբաթ կհրապարակի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օրը

Հունաստանը հաջորդ շաբաթ կհրապարակի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օրը

PanARMENIAN.Net - Հունաստանի կառավարությունը ապրիլի 9-15 ընկած ժամանակահատվածում կհրապարակի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Լուկաս Պոպոդիմոսը Կիպրոս այցելության ժամանակ:

Ըստ փորձագետների, հավանաբար, ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին, ինչպես Հայաստանի հերթական ԱԺ ընտրությունները:

Ըստ Հունաստանի պարտավորությունների, ընտրությունները երկրում կարող են տեղի ունենալ միայն օրենքների ամբողջական փաթեթի ընդունումից հետո, որոնք կապահովեն վարկային երկրորդ մասնաբաժնի վճարումը: Բացի այդ, նախատեսվում է մինչ ընտրություններն ավարտել հունական պարտքի վերակազմավորումը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---