ՀՀԿ, ՀՅԴ և «Ժառանգության» պատգամավորները շնորհավորեցին կանանց տոնը

ՀՀԿ, ՀՅԴ և «Ժառանգության» պատգամավորները շնորհավորեցին կանանց տոնը

PanARMENIAN.Net - ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը, ՀՅԴ պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը, և «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն այսօր շնորհավորեցին կանանց տոնը, Հարության տոնը և գալիք մեկ այլ տոն` ՀՀ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի բացումը:

«Կյանքում թող կարևոր որոշումները կայացնեն տղամարդիկ, դա մեծ ու ծանր պարտականություն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:

«Կինը և հատկապես քաղաքական կինը պետք է ներդաշնակ լինի իր խոսքով, գործով և բարոյական կերպարով, քանի որ նա հենց կնոջ կերպարն է ստեղծում հասարակությունում»,- ասաց Ռուզաննա Առաքելյանը: Նրա կարծիքով կինը կարող է ամեն ինչի հասնել կյանքում, կարևորը ցանկությունն է և ձգտումը:

Անահիտ Բախշյանն էլ կանանց խորհուրդ է տալիս իրենց սիրելիներին պինդ բռնել, ներխուժել նրանց կյանք և փոխել այն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---