Գոհար Ենոքյանը Հայաստանը կներկայացնի ԱՊՀ ԽՎ սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում

Գոհար Ենոքյանը Հայաստանը կներկայացնի ԱՊՀ ԽՎ սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Գոհար Ենոքյանը Հայաստանը կներկայացնի ԱՊՀ անդամ-երկրների միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նիստում, որը տեղի կունենա ապրիլի 9-13-ը կազմակերպության կենտրոնակայանում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է խորհրդարանի մամլո ծառայության ղեկավար Հրայր Զորյանը:

Ինչպես հաղորդում է ԱՊՀ ԽՎ պաշտոնական կայքը, հանձնաժողովը կլսի «Զինված հակամարտությունների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության մասին կոնվենցիայի իրականացման հանձնարականների նախագծի մասին» , «ԱՊՀ անդամ-երկրների երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի մասին դրույթի նախագծի մասին», «Միգրացիայի զարգացման վերաբերյալ հանձնարարականների նախագծի մասին, որն իրականացվում է ԱՊՀ անդամ-երկրների քաղաքացիների ուսուցման և վերապատրաստման նպատակով» զեկույցները:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---