Իրանը պատրաստ է իր էներգագիծը միավորել ռուսականին![]() 7 ապրիլի 2012 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Իարնն պատրաստակամություն է հայտնել ընթացիկ տարում իր էներգագիծը միավորել ռուսականին: Իրանի էներգետիկայի նախարարության արտաքին կապերի բաժնի տնօրեն Աբդուլմաջիդ Ֆարզամը, հաշվի առնելով Իրանի և Ռուսաստանի վերջին բանակցությունները, հայտարարել է, որ իրանական և ադրբեջանական տարածքներում ավարտվում են էլեկտրահաղորդակցման համապատասխան գծերի շուրջ աշխատանքները: Իրանցի պաշտոնյան հաղորդել է, որ նախատեսվում է ընթացիկ տարում էներգագծի ստեղծման աշխատանքներն իրականացնելու համար ռուսական կողմից լուրջ ջանքեր ներդնել: Դրանք հնարավորություն կտան միավորել երկու երկրները, հաղորդում է Mehr-ը: ԻԻՀ-ը էլեկտրաէներգիա է մատակարարում Թուրքմենստանին, Թուրքիային, Իրաքին, Աֆղանստանին և Պակիստանին: Կանխատեսվում է, որ մոտ ապագայում Իրանի էներգագիծը միավորվելու է Պարսից ծոցի հարավային շրջանների երկրների հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |