Միայն վերջին օրերի ընթացքում Սիրիայից Թուրքիա է փախել շուրջ 700 մարդ

Միայն վերջին օրերի ընթացքում Սիրիայից Թուրքիա է փախել շուրջ 700 մարդ

PanARMENIAN.Net - Անցած օրերին Սիրիայից Թուրքիա է փախել շուրջ 700 մարդ, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Այսպիսով, Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը հասել է 24 հազարի:

Ապրիլի5-ին Թուրքիան են փախել ավելի քան 1000 սիրիացիներ: Սիրիա ժամանող մարդկանց մեծ մասը բնակություն են հաստատում թուրքական Հաթայ, Գազիանթեփ և Կիլիս նահանգներում: Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան վախենում է, որ չի կարող տեղավորել բոլոր փախստականներին, եթե նրան աճի դինամիկան չկրճատվի, հաղորդում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---