Սիրիայում ԱՄՆ-ի դեսպան. Բաշար Ասադի ռեժիմին չի հաջողվի թաքցնել ճշմարտությունը![]() 7 ապրիլի 2012 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի իշխանությունները լիարժեքորեն չեն կատարում հրադադարի բոլոր դրույթները: Չնայած որ երկրի որոշ քաղաքներից զորքն արդեն դուրս է բերվել , այնուամենայնիվ որոշ քաղաքներում այն դես չի լքում իր դիրքերը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Սիրիայում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդը: Ըստ նրա, նման եզրահանգման ինքը եկել է Սիրիայի տարածքի արբանյակային լուսանկարները դիտելուց հետո, հաղորդում է ՌԲԿ-ն: «Սիրիայի իշխանությունները պետք է հիշեն, որ մենք ուշադիր հետևում ենք նրանց գործողություններին: Բաշար Ասադի ռեժիմին չի հաջողվի թաքցնել ճշմարտությունը»,-ասել է Ֆորդը: Երկրի նախագահ Բաշար Ասադը իր աջակցությունն էր հայտնել ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի` հրադադարի վերաբերյալ ծրագրին: Սիրիայում հակակառավարական ցույցերը արդեն մոտ մեկ տարի է չեն դադարում; ՄԱԿ-ի տվյալներով այս ընթացքում երկրում զոհերի թիվը գերազանցում է 9 հազարը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |