«Օրինաց երկիրը» ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը![]() ![]() PanARMENIAN.Net - «Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցությունը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Միջոցառմանը ներկա էին կուսակցության երևանյան ակտիվի ներկայացուցիչներ, ինչպես նաև «Օրինաց երկրի» ընտրացուցակի անդամներ: «Այս ծրագրի օգնությամբ մենք ուզում ենք փոփոխություններ իրականացնել երկրում, փոփոխություններ, որոնց սպասում է ժողովուրդը»,- հայտնել է կուսակցության նախագահ, Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նախընտրական ծրագիրը ներկայացնելիս Բաղդասարյանը հավաքվածների ուշադրությունն է դարձրել երկրում առկա ծանր սոցիալ-տնտեսական իրադրության վրա, ներկայացրել կուսակցության ծրագրերը բնակչության սոցիալապես անապահով խավերին օգնության վերաբերյալ: «Մենք պետք է այնպիսի Հայաստան ստեղծենք, որում քաղաքացին զգա, որ պետությունն օգնում է իրեն, պետությունն ապրում է իր խնդիրներով»,- ընդգծել է նա: Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշիքն ի դեմս ՀԱԿ-ի: «Օրինաց երկրի» համամասնական ցուցակը գլխավորում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը և ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |