Իրինա Թովմասյան. Հայ սպառողները գնալով ավելի շատ են գերապատվությունը տալիս բրենդային խանութներին 8 ապրիլի 2012 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Հայ սպառողները վերջին տարիներին գնալով ավելի շատ են գերապատվությունը տալիս բրենդային խանութներին, բրենդերը սկսում են ճաշակ թելադրել, PanARMENIAN.Net գործակալությանն է հայտնել Հայաստանում ALDO բրենդի մարքեթինգի, գովազդի և փիարի գծով տնօրեն Իրինա Թովմասյանը: Նրա խոսքով՝ դրա վկայությունը Երևանում բացվող ամենատարբեր բրենդերի նորանոր խանութներն են: «Մարդիկ աստիճանաբար հասկանում են, որ երբ պաշտոնական բրենդն է ներկայացված, ոչ մի խաբեություն լինել չի կարող, որ այստեղ ամեն ինչ ամենաբարձր մակարդակով է, ամեն ինչ համապատասխանում է միջազգային չափանիշներին»,- հայտնել է Թովմասյանը ALDO բրենդի 40-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ: Թովմասյանը դրական է գնահատել այդ միտումը՝ նկատելով, որ «որքան մեզ մոտ շատ ներկայացված լինեն զանազան բրենդեր, այնքան բարձր կլինի հայ սպառողի ճաշակը, այնքան ավելի մեծ հաճույքով նա կգնա գնումների»: Նա նկատել է նաև, որ այժմ մի շարք բրենդային խանութներում գներն ավելի ցածր են, քան ոչ բրենդայիններում: Ինչ վերաբերում է ինքնին միջոցառմանը, ապա Թովմասյանը նշել է, որ իր հիշելով Հայաստանում առաջին անգամ է ինչ-որ հանրահայտ բրենդի հոբելյան նշվում: Այն հարցին, թե ինչն է իրենց դրդել նման միջոցառում կազմակերպել, նա պատասխանել է. «Բրենդն ինքնին շատ հետաքրքիր պատմություն ունի: Եվ երբ բրենդը 40 տարեկան դարձավ, մենք չէինք կարող չներկայացնել այն»: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |