Սիրիայի իշխանությունները առանց ընդդիմության կողմից երաշխիքների զորքերը դուրս չեն բերի գրաված քաղաքներից

Սիրիայի իշխանությունները առանց ընդդիմության կողմից երաշխիքների զորքերը դուրս չեն բերի գրաված քաղաքներից

PanARMENIAN.Net - Սիրիայի իշխանությունները զորքերը դուրս չեն բերի իրենց գրաված քաղաքներից, քանի դեռ զինված խմբավորումների ներկայացուցիչները հրադադարի գրավոր երաշխիքներ չեն տրամադրել, հաղորդում է կիրակի օրը Associated Press-ը:

Ինչպես հայտնել է երկրի արտգործնախարարության մամլո քարտուղար Ջիհադ Մաքդեսին, քաղաքներից և արվարձաններից զորքերի դուրսբերման մասին պնդումները «սխալ բացատրություն են», գրում է ՌԻԱ Նովոստին:

Մաքդեսիի խոսքով՝ ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը երկրի կառավարությանը գրավոր երաշխիքներ չի տրամադրել ընդդիմության ուժերի կողմից հրադադարի մասին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---