Եգիպտական ուլտրապահպանողականները իմամի թեկնածությունն են առաջադրել Եգիպտոսի նախագահի պաշտոնին![]() 8 ապրիլի 2012 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի Շինարարության և զարգացման ուլտրապահպանողական կուսակցությունը կողմնորոշվել է առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածուի հարցում, հաղորդում է Associated Press-ը: Կուսակցությունը և նրա մեջքին կանգնած «Ալ-գամաա ալ-իսլամիա» կազմակերպությունն ընտրություններում կներկայացնի իմամ Սաֆվաթ Հեգազին, գրում է ՌԲԿ-ն: Կուսակցական ծրագրի համաձայն՝ Հեգազին հանդես է գալիս Եգիպտոսի տարածքում իսլամական իրավունքի՝ շարիաթի հիման վրա պետության ստեղծման կողմից: Մեկնաբանելով Հեգազիի առաջադրումը՝ որպես նախագահի թեկնածու, «Ալ-գամաա ալ-իսլամիայի» առաջնորդ շեյխ Աբդել-Աքհեր Համադը հայտնել է, որ Հեգազին լայն ճանաչում ունի ժողովրդի շրջանում 2011թ. գարնանը Թահրիր հրապարակում ունեցած ելույթների շնորհիվ: Բացի այդ, նա իսլամական իրավունքի գիտակ է: Մի քանի ամիս առաջ Ֆրանսիան իմամ Ս.Հեգազիին արգելեց մուտք գործել իր տարածք, քանի որ, հանրապետության իշխանությունների կարծիքով, իմամի հռետորությունը հիմնված է «անհանդուրժողականության և բռնության կոչերի» վրա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |