Հնդկաստանի ու Պակիստանի ղեկավարները հանդիպել են յոթ տարում առաջին անգամ 9 ապրիլի 2012 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին կիրակի առավոտյան ժամանել է Դելի, որտեղ հանդիպելու է Հնդկաստանի վարչապետ Մոնմոհան Սինգխի հետ, որից հետո կայցելի երկրի հյուսիսում գտնվող մահմեդական սրբավայր: Փորձագետները գտնում են, որ առաջնորդները չեն քննարկելու երկրի համար զգայուն թեմաները՝ այցը կրում է խորհրդանշական բնույթ, հայտնում է «Ինտերֆաքսը»: Պակիստանի նախագահին ուղեկցում է նրա որդին՝ 23-ամյա Բիլաբալ Բհուտտո Զարդարին: Նշելով այցի խորհրդանշական բնույթը՝ դիտորդները Հնդկաստանում նշում են, որ Զարդարին չունի իրական իշխանություն երկրում և որ Պակիստանի արտաքին քաղաքականության հարցերը լուծում են զինվորականները: Փրոձագետները գտնում են, որ Քաշմիրի վիճահարույց հարցի ու Հնդկաստանի դեմ Պակիստանի ռազմական գործողություններին վերաբերող հարցերի շուրջ չի հաջողվի փոխզիջման հասնել: Ի դեպ, պակիստանցի փորձագետ Հասան Ասկարին նշել է, որ առաջիկա այցը մեծ նշանակություն ունի. «Զարդարին կարող էր ուղղակի այցելել Աջմերի տաճարն ու տուն վերադառնալ, քանի որ նրա հանդիպումը Սինգխի հետ նշանավորում է այցը, թեև այն ոչ պաշտոնական է»: Հարաբերություններն երկու երկրների միջև բարդացան հնդկական Մումբաի քաղաքում 2008թ. ահաբեկչությունների շարքից հետո: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |