Սանկտ Պետերբուրգի Հայկական Ֆուտբոլային լիգայում չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն «Կարս», «Կիլիկիա» և «Արցախ» թիմերը![]() 9 ապրիլի 2012 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգում շարունակվում են Հայկական Ֆուտբոլային լիգայի երկրորդ սեզոնի հանդիպումները: Ապրիլի 8-ին Պետերբուրգում կայացած երրորդ խաղարկային օրը շատ առումներով կանխորոշեց մրցաշարային աղյուսակում թիմերի միջև պայքարի ճակատները: Խաղարկային վերջին օրվան թիմերը մոտենում են մրցաշարային աղյուսակում առաջխաղացման հստակ հեռանկարներով, ընդ որում ամենահետաքրքիր հանդիպումները տեղի կունենան հենց վերջին օրը: Չեմպիոնի տիտղոսի համար պայքարում է երեք թիմ`«Կարսն» ու «Կիլիկիան», որոնք նախորդ մրցաշարերի ֆավորիտն են, ինչպես նաև այս մրցաշարի բացահայտումը` «Արցախ» թիմը: Հետաքրքիր է լինելու նաև ռմբարկուների մրցավազքը: Երրորդ օրվա վերջին առջևում են «Կարսի» և «Կիլիկիայի» առաջատարներ Արթուր Ղազարյանն ու Գևորգ Գրիգորյանը, ովքեր իրենց հաշվին 10-ական գնդակ ունեն: Առաջնության վերջին օրը նախատեսված է նաև հանդիսավոր փակում, որին կմասնակցի Հայկական Ազգային-Մշակութային ինքնավարության նախագահ Կարեն Մկրտչյանը: Տեղեկատվությունը տրամադրել է Սամվել Սարուխանյանը PANreport համակարգի միջոցով
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |