Իտալիայի և Իսրայելի միջև ռազմական գործարք կկնքվի![]() 9 ապրիլի 2012 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի և Իսրայելի միջև ռազմական գործարք է կնքվել: Այդ մասին Իսրայել կատարած այցի ժամանակ հաղորդել է Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին: Փետրվարի 16-ին Թել Ավիվը հաղորդեց 1 մլրդ դոլար արժողությամբ 30 հատ Master M-346 ուսումնական ինքնաթիռների գնման վերաբերյալ Իտալիայի պաշտպանության նախարարության և Finmeccanicas Alenia Aermacchi աէրոտիեզերական ընկերության հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերելու մասին: Մարի Մոնտիի խոսքով` այդ գործարքը կբարելավի երկկողմ հարաբերությունների որակն ու խթան կծառայի դրանց զարգացման համար, հաղորդում է Reuters-ը: PanARMENIAN.Net ը հիշեցնում է, որ Իսրայելն իր հերթին 1,6 միլիարդ դոլարի սպառազինություն է վաճառել Ադրբեջանին:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |