«Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» սկսել են նախընտրական քարոզարշավը 9 ապրիլի 2012 - 17:27 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցությունները սկսել են նախընտրական քարոզարշավը հանդիսավոր միջոցառումներով «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում և Հանրապետության հրապարակում: «Այսօր մենք սկսում ենք մեր նախընտրական քարոզարշավը և մեր հաղթանակները»,-միջոցառման բացմանն ասել է «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը: Դրանից հետո նա բեմ է հրավիրել իր խոսքով, «նոր Հայաստանի առաջնորդ» Րաֆֆի Հովհաննիսյանին, որը հավաքվածներին է ներկայացրել «Ժառանգության» համամասնական ցուցակի անդամներին: «Դեպի նոր Հայաստան, քաղաքացու իրավունքներ և ինքնիշխան Հայաստան, ազգային շահեր ճանապարհն այստեղ է սկսվում»,-հայտարարել է «Ժառանգության» առաջնորդը: Ըստ Հովհաննիսյանի, իրենք պատրաստվում են «առաջին և վերջին անգամ վերադարձնել իշխանությունը ժողովրդին»: Բանախոսը հավելել է, որ կուսակցությունն առաջիկա ընտրություններում ոչ միայն մեծամասնություն կկազմի նորընտիր խորհրդարանում, այլ նաև կմասնակցի գործադիր, դատական և նախագահական իշխանությունների ձևավորմանը: «Ով չի հավատում հիմա, կհավատա 30 օրից»,-ասել է նա: Միջոցառումների ավարտին հավաքվածները երթով գնացել են դեպի Ազատության հրապարակ: Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում է ութ քաղաքական միավոր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգություն», Հայաստանի դեմոկրատական, Կոմունիստական, «Միավորված հայեր» կուսակցություններն ու Հայ ազգային կոնգրես դաշինքը: Ուշագրավ Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ սրբազանին․ Նախարարը պատրաստ է հանդիպել վերջինիս, բայց ոչ այս ֆորմատով «Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը»,–ասել է խոսնակը |