Ճապոնիայի ավիաընկերությունները կփոխեն երթուղիները հյուսիսկորեկան արբանյակի գործարկման պատճառով![]() 10 ապրիլի 2012 - 09:46 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիայի երկու խոշորագույն Japan Airlines (JAL) և All Nippon Airways (ANA) ընկերությունները հայտնել են, որ ուղևորների անվտանգության ապահովման համար կփոխեն երթուղիներն այն օրերին, երբ Հյուսիսային Կորեան մտադիր է արբանյակ գործարկել: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այդ մասին ասվում է ավիակընկերությունների պաշտոնական կայքերում: Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ արբանյակ կրող հրթիռ կգործարկի ապրիլի 12-16: Ճապոնիան դա համարում է բալիստիկ հրթիռի քողարկված փորձարկում: Կփոխվի 9 ավիաերթուղի դեպի Սինգապուր, Ջակարտա և Մանիլա, ակնկալվում է, որ արդյունքում ավիաչվերթերը կհետաձգվեն 5-20 րոպեով: Իսկ արբանյակի գործարկումը Հյուսիսային Կորեան նվիրում է երկրի առաջին ղեկավար ու «ազգի հայր» Կիմ Իր Սենի ծննդյան 100-ամյակին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |