ՀԱՅ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԱՅՆՔԱՆ ԺԱՄԱՆԱԿ, ՄԻՆՉԵՎ ՈՐ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ 9 ապրիլի 2004 - 23:29 AMT PanARMENIAN.Net - Երեւանում ընթանում է ընդդիմության չարտոնված ցույց, որին մասնակցում են «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչները: Կազմակերպիչների գնահատականներով` ցույցին մասնակցում է շուրջ 60 հազար մարդ: Ոստիկանության տվյալներով` բողոքարարները 8 հազարից ավելի չեն: Հանդես գալով հավաքվածների առջեւ «Ազատության» հրապարակում` միավորված ընդդիմության առաջնորդները հայտարարել են, որ իրենց նպատակն ինչպես եւ առաջ «Ռոբերտ Քոչարյանին պաշտոնանկ անելն ու երկրում սահմանադրական կարգը վերականգնելն է»: Նրանք պահանջել են կատարել ՀՀ Սահմանադրական դատարանի անցյալ տարվա հանձնարարությունը` վստահության հանրաքվե անցկացնել իշխանությունների հանդեպ, որոնք, իրենց խոսքերով` «ընտրված են նենգափոխված ընտրությունների ուղիով»: Ինչպես լրագրողներին հայտարարել է «Արդարություն» դաշիքնի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, կառավարող քաղաքական կոալիցիայի («Հանրապետական կուսակցություն», «Օրինաց երկիր» եւ «Դաշնակցություն» կուսակցությունների) ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ իշխանություններին առաջարկվել է մինչեւ ապրիլի 12-ի կեսօրը, այսինքն` մինչեւ հերթական խորհրդարանական եռօրյաի սկիզբը, ընդունել համապատասխան օրենսդրական փոփոխություններ` ինչը թույլ կտա վստահթյան հարաքվե անցկացնել երկրի նախագահի հանդեպ: Ինչպես հայտարարել են ցույցի կազմակերպիչները, ընդդիմությունը մտադիր է շարունակել բողոքի ակցիան այնքան ժամանակ, մինչեւ որ Հայաստանի ղեկավարությունը հրաժարական կտա: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |