Գյուղապետը մահացել է նախընտրական պահանջներ ստանալուց հետո՞![]() 10 ապրիլի 2012 - 09:55 AMT PanARMENIAN.Net - «Ժամանակ» թերթի տեղեկություններով, երեկ առավոտյան Միքայելյանի անվան հիվանդանոցում մահացել է Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն գյուղի գյուղապետ Արարատ Պողոսյանը: Հիշեցնենք, որ Արարատ Պողոսյանն ապրիլի 7-ին կաթված էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների՝ Պողոսյանը կաթված է ստացել մարզպետ Սարգիս Սահակյանի հետ հանդիպումից հետո, քանի որ վերջինս ընտրությունների հետ կապված մի շարք պահանջներ է դրել Պողոսյանի առջև: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ զրույցը կարճ տևեց: Դիտարկմանը՝ շաբաթ օրը մի շարք գյուղապետերի հրավիրել եք Ձեզ մոտ և զգուշացրել՝ եթե նրանց գլխավորած որևէ համայնքում ՀՀԿ-ից ավելի ձայն հավաքած կուսակցություն լինի, ապա համայնքի ղեկավարները պատասխան են տալու, մարզպետը պատասխանեց. «Մարդը մահացել է, անհարմար չէ՞, դուք զանգել, նման բան եք խոսում: Որտե՞ղ է դա շրջանառվում, ինչի՞ մասին եք խոսում, անհարմար չէ՞, մարդուն պարտադրեցին, ասացին՝ գնացեք նման բա՞ն արեք. այդպես լիներ՝ ուրեմն սաղ էլ կմահանային: Անհարմար է, մարդը մահացել է, փոխանակ զանգեք և լուրջ բան խոսեք: Վերջապես համայնքի ղեկավար է մահացել։ Որ տենց բաներ խոսում եք, մի քիչ վիրավորական է…»: Իսկ, այնուամենայիվ, գյուղապետի հետ հանդիպում եղե՞լ է՝ հարցին մարզպետը արձագանքեց. «Ես նրան տասը-տասնհինգ օրից ավելի է՝ չեմ տեսել»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |