ՌԴ Պետդումային կից կստեղծվի ԱՊՀ-ում «գունավոր հեղափոխություններին» հակազդելու խորհուրդ10 ապրիլի 2012 - 10:03 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեին կից կստեղծվի խորհուրդ, որը կզբաղվի ՌԴ շահերին սպառնալիքների վերլուծությամբ և «գունավոր հեղափոխություններին» հակազդելու հարցերով: Այդ մասին գրում է «Կոմերսանտ» թերթը, հայտնելով, որ նոր մարմնի գործառույթներն ու կազմը կքննարկվեն կոմիտեի ապրիլի 12-ի նիստում: Այդ տեղեկատվությունը հաստատել է կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, որը հայտարարել է, որ «կստեղծվի փորձարարական խորհրդատվական կենտրոն»: Կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Սաբլինը հայտարարել է «Կոմերսանտին», որ խորհուրդը զբաղվելու է հետխորհրդային տարածքում ռուսական շահերի սպառնալիքների վերլուծությամբ և կանխարգելմամբ: «Որոշում է կայացվել փորձագիտական խմբի ստեղծման մասին: Կոմիտեն կզբաղվի նաև արտերկրում հայրենակիցների վիճակի վերլուծությամբ և ԱՊՀ երկրների վրա այլ երկրների ազդեցության հարցերով»,-ասել է Սաբլինը: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Փաշինյան. Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել Նա հավելել է, որ խաղաղության պայմանագրի այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է և կարելի է ստորագրել Դեմիրճյանում և Բաղրամյանում ոստիկանական ուժերի կուտակումներ են, փշալարեր են բերվել Գառնիկ Դանիելյանն ասել է, որ ըստ լուրերի, ԱԺ-ում դիպուկահարներ էլ կան Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը Մրցաշարը տեղի է ունենալու հունիսի 14-ից մինչև հուլիսի 14-ը ԼՂ-ից տեղահանվածների համար սոցբնակարանների հիմնանորոգումը շուտով կսկսվի Քննարկվում է 300 կացարանի նախագիծ |