66-ամյա կոթեցին ինքնասպան է եղել![]() 10 ապրիլի 2012 - 10:05 AMT PanARMENIAN.Net - «Առավոտ» թերթում կարդում ենք Ապրիլի 8-ին Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղում `իր տան կից շինությունում կախվել է 66-ամյա Նորայր Կիրակոսյանը: Նա խորհրդային տարիներին բանվոր է աշխատել տեղի խորհտնտեսությունում: Նորայրը երկրորդ խմբի հաշմանդամ էր,տառապում էր բռոնխների ասթմա հիվանդությամբ,մի քանի ամիս առաջ էլ ինսուլտ էր ունեցել: Այս մասին տեղեկացանք Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանից: Դեպքի կապակցությամբ քննություն է կատարվում: Ն. Կիրակոսյանը երեք որդի ունի, որոնցից մեկի` պայմանագրային զինծառայողի հետ էր ապրում: Նրանց ընտանիքում սոցիալական վիճակը բնութագրվում էր որպես միջին : Այս տարի Կոթի գյուղում եղել է 13 մահ և 6 ծնունդ:Գյուղապետ Ֆ. Մելիքյանը մահվան դեպքերի շատությունը բացատրում է գարնանը գյուղի տարեցիների մոտ հիվանդությունների սրացմամբ:Համայնքի ղեկավարը հուսով է ,որ մինչ տարեվերջ, նախորդ տարվա պես, ծնունդների թիվը կգերազանցի մահվան դեպքերին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |