Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը դադարեցրել է նպաստների վճարումն ապստամբներին![]() 10 ապրիլի 2012 - 10:18 AMT PanARMENIAN.Net - Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը (ԱԱԽ) զանգվածային մեքենայությունների պատճառով ժամանակավորապես դադարեցրել է դրամական նպաստների վճարումը Մուամար Քադաֆիի վարչակարգի տապալմանը մասնակցած ապստամբներին: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը` հղում անելով լիբիական լրատվամիջոցներին, վճարումները դադարեցվել են այդ օգնության բաշխման առնչվող բազմամիլիոնանոց մեքենայությունների բացահայտումից հետո: «Պարգևատրումներն ապստամբներին դադարել են վճարել չարաշահումների պատճառով: Հեղափոխականների համար նախատեսված միլիոնավոր դինարներ (մեկ լիբիական դինարն արժե մոտ 0,8 ԱՄՆ դոլար) կորսվել են կողմնակի անձանց վճարելու արդյունքում»,- հայտնել է ԱԱԽ պաշտոնական ներկայացուցիչ Մոհամեդ ալ-Հարեզին: Նրա խոսքով` վճարումները չեն վերսկսվի, մինչև իշխանություններն ամբողջությամբ չստուգեն միջոցների բաշխման մեխանիզմները: Բացի այդ, տեղական ռազմական խորհուրդները պետք է հաստատեն նպաստ ստացողների նոր ցուցակները, նշել է նա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |