Հայ շախմատիստները մասնակցում են Ռուսաստանի թիմային առաջնությանը![]() 10 ապրիլի 2012 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը և տասը այլ հայ շախմատիստներ ապրիլի 9-15-ը մասնակցելու են Լոո քաղաքում անցկացվող Ռուսաստանի թիմային առաջնությանը: Մովսիսյանը խաղում է «Սանկտ Պետերբուրգ» ակումբի կազմում: Գրեթե ամբողջովին հայ շախմատիստներից է կազմված Դեսնոգորսկի «Ատոմ» թիմը` վեց հիմնական անդամներից հինգը հայ շախմատիստներ են` Պողոս Նահապետյան, Բենիամին Գալստյան, Վարդգես Թովմասյան, Սարգիս Մանուկյան և Գեորգի Պողոսյան, հաղորդում է armchess.am-ը: Ռուսաստանի առաջնությանը 18 թիմերի կազմում մասնակցում է 143 շախմատիստ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |