Ապրիլի 2-6-ը բնապահպանական պետական տեսչությունը կայացրել է 350 000 դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 6 որոշում

Ապրիլի 2-6-ը բնապահպանական պետական տեսչությունը կայացրել է 350 000 դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 6 որոշում

PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 02.04.12-06.04.12թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում ԲՊՏ կողմից կայացվել է 350 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 296,1 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Լոռու ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված և Լոռու ՏԲ-ի վարույթին հանձնված ապօրինի հատված ծառերի համար կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 296,1հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի ՏԲ-ի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների համար կայացվել է 100 հազար դրամի ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Գեղարքունիքի ՏԲ աշխատակիցների և ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի Մարտունու բաժնի հետ համատեղ հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում: Բռնագրավված 8,7կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:

Լոռու ՏԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ.բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1,79 միլիոն դրամ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---