Բակո Սահակյանը շնորհավորել է Հարավային Օսիայի նորընտիր նախագահին

Բակո Սահակյանը շնորհավորել է Հարավային Օսիայի նորընտիր նախագահին

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության նորընտիր Նախագահ Լեոնիդ Տիբիլովին:

Ուղերձում ասված է.

«Հարգարժան Լեոնիդ Խարիտոնի,

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ նախագահական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի եւ Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Պետական եւ քաղաքական գործչի Ձեր հարուստ փորձը, գիտելիքներն ու անձնական որակներն անկասկած կծառայեն Հարավային Օսիայի անկախ պետականության հետագա ամրապնդմանը եւ նոր դինամիկա կհաղորդեն նրա զարգացմանը:

Հուսով եմ, որ Ձեր նախագահության շրջանում մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ փոխհարաբերությունները կհասնեն որակական նոր մակարդակի:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ այդ բարձր եւ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Հաջողություններ Ձեզ` եղբայրական Հարավային Օսիայի բարգավաճմանն ուղղված Ձեր բոլոր ձեռնարկումներում»:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---