Ձյուդոյի եվրոպական միության նախագահ. ԵԱ-ն լինելու է ոչ թե պարզապես սպորտային, այլ մի քիչ էլ` քաղաքական միջոցառում![]() 10 ապրիլի 2012 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Ձյուդոյի եվրոպական միության նախագահ Սերգեյ Սոլովեյչիկը գնահատել է Չելյաբինսկի նախապատրաստությունը ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա ապրիլի 26-29-ը: «Ես եվրոպական ազգային մոտ 20 ֆեդերացիաների նախագահների եմ հրավիրել: Նրանք այն մարդիկ են, ովքեր որոշակի կշիռ ունեն բիզնեսում, քաղաքականության մեջ: Ես ուզում եմ, որպեսզի նրանք ծանոթանան բիզնեսի, քաղաքականության ներկայացուցիչների հետ, այստեղից հեռանան լավ տպավորություններով: Դա լինելու է ոչ թե պարզապես սպորտային, այլ նաև` մի քիչ քաղաքական միջոցառում»,- ասել է Սոլովեյչիկը, հաղորդում է Ռուսաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Եվրոպայի առաջնությանը Հայաստանի հավաքականը կմեկնի հետևյալ կազմով` Հովհաննես Դավթյան (60կգ), Արմեն Նազարյան (66կգ), Արտյոմ Բաղդասարյան (81կգ), Գայանե Հարությունյան (48կգ) և Ժաննա Ստանկևիչ (57կգ): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |