Ռուսաստանցիներն արդարացնում են Գեղամ Սարգսյանի գործողությունները, որը սպանել է իր ընտանիքի վրա հարձակված անձանց10 ապրիլի 2012 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունը արդարացնում է Տուլայի նահանգում բնակվող ձեռներեց Գեղամ Սարգսյանի գործողությունները, որը երեք մարդ է սպանել՝ պաշտպանելով կնոջն ու 5 երեխաներին: ՌԻԱ Նովոստի գործակալության անցկացրած հարցման արդյունքում մասնակիցների 48,6 տոկոսը կարծիք է հայտնել, որ Սարգսյանը գործել է օրենքի սահմաններում՝ պաշտպանելով իր կնոջն ու երեխաներին, իսկ ևս 45,6 տոկոսը կարծիք է հայտնել, որ քաղաքացիներին ավելի շատ իրավունքներ պետք է տրվեն ինքնապաշտպանության համար, որպեսզի նման հարցեր չառաջանան: Հարցվածների միայն 0,2 տոկոսն է գտնում, որ Սարգսյանը գերազանցել է ինքնապաշտպանության թույլատրելի նորմերը և նրան պետք է դատել սպանության համար: Տուլայի նահանգի Քննչական վարչության ղեկավար Տատյանա Սերգեևան հայտնել է, որ քննությունը չի բացառում, որ ինքնապաշտպանության թույլատրելի սահմանները գերազանցվել են: Հարուցվել է քրեական գործ երկու և ավելի անձանց սպանության փաստի առիթով: Նման հանցանքի համար սահմանված առավելագույն պատիժը ցմահ բանտարկությունն է: Այս միջադեպը ակտիվ քննարկման առարկա է դարձել ինտերնետ հանրության շրջանում, որին միացել է նաև Տուլայի նահանգի նահանգապետ Վլադիմիր Գրուզդևը՝ խոստանալով պաշտպանել գործարարին: «Նա իսկական «մուժիկ է», թույլ չենք տա, որ նրան նեղացնեն»,-գրել է նահանգապետը Twitter-ի իր միկրոբլոգում: Ըստ ռուսական իրավապահ մարմինների, շաբաթ երեկոյան Տուլայի մարզի Բոգորոդիցկ քաղաքում չորս զինված կողոպտիչ ներխուժել է ձեռներեց Գեղամ Սարգսյանի տուն, որտեղ նա բնակվում էր կնոջ, ավագ դստեր և չորս փոքր երեխաների հետ, որոնցից ամենափոքրը դեռ մեկ տարեկան էլ չկա: Հանցագործները ծեծել են ընտանիքի անդամներին, սակայն տղամարդը կարողացել է խոհանոցային դանակով հարվածներ հասցնել երեք հարձակվողներին՝ արդյունքում բոլորը մահացել են: Չորրորդ կողոպտիչը թաքնվել է: Տան տերը հոսպիտալացվել է, ընտանիքի մյուս անդամներին բուժօգնություն է ցուցաբերվել: Քննությանը հաջողվել է պարզել հարձակվողների անձը, բոլորը նախկինում դատված են եղել: Ըստ ՆԳՆ տարածքային վարչության պետ Անդրեյ Միշագինի, հարձակումը, հավանաբար, կապված է եղել Գեղամ Սարգսյանի տնտեսական գործունեության հետ: Բոլոր չորս հարձակվողները, ըստ նախնական տվյալների, Տուլայի մարզ են ժամանել Մերձմոսկովյան տարածաշրջանից: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» Սերժ Սարգսյանն արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով Վերացվել է նրա խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը |