Էներգետիկայի նախարարություն. Իրանից Հայաստան առայժմ բենզին չի ներկրվում10 ապրիլի 2012 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Իրանից առայժմ բենզին չի ներկրվում Հայաստան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարությունից տեղյակ հավաստի աղբյուրները: «Հայաստանի և Իրանի համագործակցության շրջանակներում մեր երկրին բենզինի մատակարարման մասին գաղափար կա, բայց առայժմ որևէ գործնական քայլեր չկան»,- ասել են գերատեսչությունում: Օրերս իրանական Mehr լրատվական գործակալությունը տեղեկատվություն է տարածել, որ Հայաստանի համար տնտեսապես արդարացված չէ նավթամթերքի ներկրումը Վրաստանից, ուստի երկիրը սկսել է հետաքրքրվել Իրանից նավթամթերք ներկրելու հնարավորությամբ: Այս մասին, ըստ գործակալության, հայտարարել է Իրանի ազգային նավթային ընկերության նավթամթերքի վաճառքի գծով գործադիր տնօրեն Ջալիլ Սալարին: Ըստ նրա` առաջին փուլում Իրանի մասնավոր սեկտորը նավթամթերքը Հայաստան է արտահանելու ավտոմեքենաներով: Ծրագրվում է, որ նավթամթերքի ներկրումը հետագայում շարունակվելու է խողովակաշարի միջոցով, որը Հայաստանն ու Իրանը մտադիր են կառուցել առաջիկա տարիներին: Փետրվարին Իրանի և Հայաստանի էներգետիկայի նախարարները համաձայնագիր են ստորագրել, որի հիման վրա Իրանը բենզին և նավթամթերք է արտահանելու հարևան երկիր: Ըստ համաձայնագրի` Իրանը խողովակաշարի միջոցով Հայաստան է արտահանելու բենզին, դիզվառելիք, ինչպես նաև ավիացիոն վառելանյութ: Իրանի նավթի վերամշակման և արտահանման ազգային ընկերության գործադիր տնօրեն Ալիռեզա Զեյդամին հայտարարել է, որ Իրանը մատակարարում է իրականացնում Իրաք, Հայաստան, Աֆղանստան և Պակիստան: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |