Microsoft-ը դադարեցնում է աջակցությունը Windows Vista օպերացիոն համակարգին![]() 10 ապրիլի 2012 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Microsoft ընկերությունը ապրիլի 10-ին ավարտում է Windows Vista օպերացիոն համակարգի աջակցության շրջանը, որի ընթացքում բոլոր օգտատերերը ստանում էին արտադրանքի նորացված անվճար տարբերակներ, հայտնում է ընկերության կայքը: Ավելի վաղ դադարեցվել է նաև աջակցությունը Office 2007 գրասենյակային հավելումների փաթեթին: Այսուհետ օգտատերերը կկարողանան անվճար ստանալ միայն այն թարմացումները, որոնք վերացնում են լուրջ խնդիրները, կապված հավելումների անվտանգության հետ: Microsoft-ը կարող է թողարկել նաև այլ հավելումներ, սակայն դրանք կարող են ստանալ միայն այն ընկերությունները, որոնք վճարովի պայմանագիր են կնքել աջակցության համար: Vista օպերացիոն համակարգի եզրափակիչ տարբերակը թողարկվել է 2007 թվականի սկզբին: Ինչպես մասնավոր, այնպես էլ կորպորատիվ օգտատերերից շատերը գերադասում են սպասել պլատֆորմի հաջորդ սերնդին՝ Windows 7-ին: Vista-ն այդպես էլ չկարողացավ հասնել Windows XP-ի ժողովրդականությանը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |