Կարեն Աղամալյան. Հայ բռնցքամարտիկներն ի զորու են նվաճել օլիմպիական ուղեգրեր![]() 10 ապրիլի 2012 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ին Տրապիզոնում մեկնարկում է բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը, որտեղ հանդես են գալու հայ յոթ մարզիկներ: Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի որոշմամբ մրցաշարին մասնակցելու են Կորյուն Սողոմոնյանը (49 ք/կ), Հովհաննես Դանիելյանը (52 ք/կ), Արամ Ավագյանը (56 ք/կ), Վլադիմիր Սարուխանյանը (60 ք/կ), Արա Պուլուզյանը (64 ք/կ), Հրայր Մաթևոսյանը (69 ք/կ) և Արթուր Խաչատրյանը (81 ք/կ): Հավաքականի հետ մրցաշարին մեկնելու են նաև թիմի երկրորդ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը, բժիշկներ Համլետ Բեղոյանը և Մեխակ Ղազարյանը, վաստակավոր մարզիչ և միջազգային մրցավար Վարդան Բաղդասարյանը, իսկ պատվիրակությունը գլխավորելու է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, բռնցքամարտի եվրոպական միության գործադիր կոմիտեի անդամ Դերենիկ Գաբրիելյանը: Ապրիլի 11-ին հայկական պատվիրակությունն ավտոբուսով մեկնելու է Թբիլիսի, որտեղից ինքնաթիռով ժամանելու է Ստամբուլ, այնուհետև՝ Տրապիզոն: «Մեր բոլոր բռնցքամարտիկներն ունեն միջազգային մրցաշարերում հանդես գալու հսկայական փորձ: Նրանք բոլորը լավ մարզավիճակում են և մեկնում են Տրապիզոն օլիմպիական ուղեգրեր նվաճելու համար: Կարծում եմ, որ նրանք ի զորու են ապահովել իրենց մասնակցությունը լոնդոնյան խաղերին»,- Աղամալյանի խոսքերը հաղորդում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: ![]() ![]() Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |