Թուրք-սիրիական սահմանին Թուրքիա փախչող սիրիացի ընդդիմադիրներ են սպանվել

Թուրք-սիրիական սահմանին Թուրքիա փախչող սիրիացի ընդդիմադիրներ են սպանվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ընդհատել է իր այցը Չինաստան և տուն է վերադարձել թուրք-սիրիական սահմանին զինված միջադեպի պատճառով, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:

Նախօրեին սիրիական բանակը կրակ է բացել Թուրքիա փախչող ընդդիմադիրների ուղղությամբ: Երկու երկրների սահմանին տեղի ունեցած միջադեպի արդյունքում սպանվել է Սիրիայի երկու քաղաքացի, 11 մարդ վիրավորվել է: Վիրավորներից մեկը Թուրքիայի քաղաքացի է, որը թարգմանիչ է աշխատել սիրիացի փախստականների ճամբարներում:

Վերջին տվյալնելով, սիրիացի փախստականների թիվը Թուրքիայի տարածքում գերազանցում է 25 հազարը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---