Արմեն Երիցյանը պարգևատրել է փրկարարներին օգնության հասած «Համերների» վարորդներին![]() 10 ապրիլի 2012 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր տեղի է ունեցել բազմաթիվ մարդկանց ավտոմեքենաներ ձնաբքից հանած երկու քաղաքացիների պարգևատրման արարողությունը։ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից PanARMENIAN.Net ին հայտնեցին, որ փրկարարական աշխատանքներում արդյունավետ օգնություն ցուցաբերելու, դժվար իրավիճակում հայտնված մարդկանց օգնելու ընթացքում դրսևորած մարդասիրական վերաբերմունքի համար ԱԻ նախարար Արմեն Երիցյանը ԱԻՆ պատվոգրով պարգևատրել է ՀՀ քաղաքացիներ Աղաբեկ Հակոբյանին և Կարապետ Մելքոնյանին։ Փետրվարի 10-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևան-Սևան ավտոմայրուղու 25-րդ կիլոմետրում։ Ձնաբքի հետևանքով խցանման մեջ էին հայտնվել տասնյակ ավտոմեքենաներ։ Դեպքի վայրում իրականացված փրկարարական աշխատանքներում Կոտայքի մարզային փրկարարական վարչության փրկարարների և ճանապարհային ոստիկանների հետ կամավոր կերպով «Համեր» մակնիշի սեփական ավտոմեքենաներով արդյունավետ աշխատել են երկու քաղաքացիներ, ինչի արդյունքում հաջողվել է խուսափել զոհերից և վիրավորներից` ձնաբքից դուրս բերելով 35 տրանսպորտային միջոց։ «Ուրախ եմ, որ ձեզ նման տղաներ կանգնած են մեր՝ փրկարարների կողքին։ Ինձ հաճախ հարցնում են` քանի փրկարար ունենք մենք։ Մենք ունենք այնքան փրկարար, որքան Հայաստանում բնակիչ կա, քանի որ յուրաքանչյուրը կարող է օգնության հասնել դժվարության մեջ հայտնվածին։ Կարծում եմ, հասարակությունը պետք է գնահատի նման մարդկանց անձնվեր աշխատանքը»,- վստահեցրել է ԱԻ նախարարը։ Աղաբեկ Հակոբյանն ու Կարապետ Մելքոնյանն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել նախարարին` դրսևորած վերաբերմունքի և իրենց կատարած աշխատանքի նման բարձր գնահատականի համար։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |