Էդգար Մանուչարյանը «Ուրալի» կազմում չի մեկնել «Ալանիայի» հետ խաղին

Էդգար Մանուչարյանը «Ուրալի» կազմում չի մեկնել «Ալանիայի» հետ խաղին

PanARMENIAN.Net - Ապրիլի 10-ին «Ուրալը» մեկնեց Վլադիկավկազ, որտեղ ապրիլի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայի առաջնության 7-րդ տուրի հանդիպումը տեղական «Ալանիայի» հետ:

«Ուրալի» մի շարք ֆուտբոլիստներ Եկատերինբուրգում են մնացել: Նրանց թվում են վնասվածքներով Նիկոլայ Սաֆրոնիդին և Ալեքսանդր Կացալապովը, ինչպես նաև Էդգար Մանուչարյանը և մեկնելու նախօրեին հիվանդացած Չիսամբա Լունգուն, հաղորդում է «Ուրալի» պաշտոնական կայքը:

Մանուչարյանը երկար ժամանակ դաշտ դուրս չէր գալիս վնասվածքի պատճառով և այս սեզոնի առաջին խաղում 4-րդ տուրում գրավեց «Տորպեդոյի» դարպասը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---