«Gellup international Association»-ը Հայաստանում կանցկացնի նախընտրական և հետընտրական սոցհարցումներ10 ապրիլի 2012 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Այսօր Արմենիա հեռուստաընկերությունը և «Gellup international Association» ընկերությունը պայմանագիր ստորագրեցին, համաձայն որի «Գելափ» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնը ՀՀ ԱԺ կայանալիք ընտրությունների առիթով սոցիոլոգիական հարցում և Էքզիտ փոլ (քվեարկությունից հետո հարցում) կիրականացնի: Ինչպես նշեց հեռուստաընկերության գործադիր տնօրեն Դավիթ Ավետիսյանը, միջազգային չափանիշներին համապատասխան սոցիոլոգիական հարցումը «Գելափը» կիրականացնի ընտրական քարոզարշավի ժամանակ և ստացված տվյալները կհրապարակի մինչև ապրիլի 27-ը, իսկ էքզիտ փոլը կիրականացվի մայիսի 6-ին` քվեարկության օրը: «Gellup international Association»-ի փոխնախագահ Կոնչո Ստոյչևի խոսքով, Էքզիտ փոլն իրականացվելու է հենց քվեարկության օրը, և սա նպատակ ունի ոչ թե որոշելու մարդկանց նախասիրությունները, ինչպես սոցիոլոգիական հարցման ժամանակ, այլ սա հենց քվեարկությունից հետո մարդկանց դիրքորոշումն է պարզում: Էքզիտ փոլն իրականացվելու է միայն համամասնականի արդյունքներով: Կոնչո Ստոյչևի հավաստմամբ, հարցման արդյունքները պատրաստ կլինեն դեռ օրվա կեսին, բայց կհրապարկվեն ընտրությունների ավարտից հետո միայն: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |