2012-ի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի բոլոր տոմսերը վաճառված են10 ապրիլի 2012 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի խաղերի բոլոր տոմսերը վաճառված են, այդ մասին հայտարարել է Եվրո-20102-ի պատասխանատու տնօրեն Մարտին Կալլենը: Նրա խոսքով, լեհ-ուկրաինական մրցաշարը ռեկորդներ է սահմանել ֆուտբոլային խաղերի անցագրեր ձեռք բերելու նկատմամբ հետաքրքրությամբ: « EURO-2012-ի ոչ մի մարզադաշտում ազատ տեղեր չեն լինի: Այդ առաջնությունը նշանակալից կդառնա: Եվրոպական ֆուտբոլի պատմության մեջ մենք երբեք չենք բախվել EURO-ի նկատմամբ նման ուշադրության հետ»,- նշել է նա: Կալլենը հաղորդել է, որ տոմսերի վաճառքի ժամանակ առավել ակտիվ են եղել երկու ընդունող երկրների, ինչպես նաև Անգլիայի, Նիդերլանդների և Շվեդիայի երկրպագուները, որոնց բաժին են ընկել ամենաշատ տոմսերը: Եվրո-20102-ի պատասխանատու տնօրեը նշել է նաև, որ Եվրոպական ֆուտբոլային միությունը դիտավորյալ հետաձգում է տոմսերի առաքումը, որոնք կունենան կեղծիքներից պաշտպանության մի քանի աստիճան. «Պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա միաժամանակ Կիևում և Վարշավայում ապրիլի 23-ին: Նոր տոմսերը կունենան պաշտպանության մի քանի աստիճան՝ հինգից ավելի, իսկ երկրպագուների հասցեներով առաքելը մենք կսկսենք շատ շուտով և մայիսի 10-ից հետո նրանք փոստով կստանան իրենց տոմսերը»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի |