Վաղը կքննարկվեն ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբին առնչվող հարցեր10 ապրիլի 2012 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Սույն թվականի հունվարից Հայաստանի քաղաքագետների միության կառույցում գործող POLITLOGOS իրավիճակային վերլուծությունների և քաղաքական կանխատեսումների ակումբում ՀՔՄ վարչությունը կազմակերպել է ընտրությունների հանրային վերահսկողության հիմնահարցին նվիրված քաղաքագիտական լսումների շարք: Լսումների տասնմեկ նիստերի գումարման արդյունքում ապրիլի 4-ին ՀՔՄ կենտրոնական գրասենյակի նիստերի դահլիճում ԱԺ ընտրություններին մասնակցող չորս քաղաքական ուժերի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Ժառանգության», «Հայ ազգային կոնգրեսի», Հայ Յեղափոխական Դաշնակցության լիազոր ներկայացուցիչներ` Վարդան Օսկանյանը, Ռուբեն Հակոբյանը, Լևոն Զուրաբյանը և Արմեն Ռուստամյանը լրագրողների ներկայությամբ ստորագրել են ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի հիմնադրման մասին համատեղ հայտարարություն: Ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբի կառուցվածքի և գործունեության հիմնական ուղղությունները կքննարկվեն վաղը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |