Ուկրաինայի հայերի միությունը (ՈւՀՄ) կհստակեցնի իր գերակայությունները հետագա գործունեության համար![]() 10 ապրիլի 2012 - 15:07 AMT PanARMENIAN.Net - «Ուկրաինայի հայերի համախմբումը, եկեղեցիների կառուցումը, հայկական պատմամշակութային ժառանգության պահպանությունը, կրթության հարցերը Ուկրաինայի հայերի միության հիմնական առաջնայնություններն են»,-հայտարարել է ՈւՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանը, հայտնում է Analitika.at.ua-ն: Ըստ նրա, իրենց հաջողվել է սեղմ ժամկետում որոշակիացնել միության գործունեության առաջնահերթությունները: «Ուկրաինայի հայերի միությունը հատուկ ուշադրություն է դարձնում կրթության ոլորտին, մենք ակտիվորեն աշխատում ենք Ուկրաինայի էթնոազգային քաղաքականության պետական ծրագրերի շրջանակներում: Մեր նախաձեռնությամբ ստեղծվել է Հայոց լեզվի ուսուցիչների համակարգող խորհուրդ, որի նպատակն է հայոց լեզվի ուսումնական ծրագրեր մշակել հանրակրթական ուսումնական ու նախադպրոցական հաստատությունների համար»: Ինչպես նշել է Շատվորյանը, ՈւՀՄ հատուկ հսկողության տակ են նաև տարածաշրջանային համայնքների օպտիմալացման աշխատանքները
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |