Ուկրաինայում հարգել են Մարաղայի հայերի ջարդի զոհերի հիշատակը![]() 10 ապրիլի 2012 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում և մատուռներում մատուցվել է Մարաղայի զոհերի հիշատակին նվիրված պատարագ: Ինչպես հայտնում է Analitika.at.ua-ն, հղում անելով Հայ Առաքելան եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանին, ժամերգության ընթացքում հոգեհանգստի արարողություն է կատարվել ի հիշատակ 1992թ. ապրիլի 10-ին Մարաղայում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդի զոհերի: 1992թ. ապրիլի 10-ին Մարաղա գյուղը հարձակման ենթարկվեց ադրբեջանական զինվորների կողմից՝ արդյունքում գյուղն ամբողջապես ավիրվեց, 59 մարդ սպանվեց, 57 հոգի գերեվարվեց, այդ թվում 9 երեխա և 29 կին, ևս 19 հոգի մինչ օրս համարվում է անհայտ կորած: Մոտ 30 պատանդ սպանվել է արդեն ադրբեջանական գերության մեջ: 2 շաբաթ անց Մարաղան ենթարկվեց կրկնակի հարձակման, բնակչությունը բռնագաղթվեց, տները թալանվեցին, կրակը մոլեգնում էր ողջ գյուղում: Բարոնուհի Քերոլայն Քոկսը Մարաղայի ջարդն անվանել է ժամանակակից Գողգոթա, միայն մի քանի անգամ ավելի վատ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |